Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին մահացել է կյանքի 113-րդ տարում. BBC

16:18   16 Հունիս 2019    144

112 տարեկան հասակում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին՝ ծնունդով Լիվերպուլից Գրեյս Ջոնսը:

Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով նրա միակ դստերը՝ Դեյդրա Մաքքարթիին: Այդ տեղեկությունների համաձայն, Ջոնսը, որին կոչում էին «հիանալի Գրեյս», կյանքից հեռացել է Անգլիայի հարավի Վուսթերշիրի կոմսությունում գտնվող իր տանը: «Ես երբեք երազել անգամ չէի կարող, որ ամբողջ երկիրը կխոսի իմ մոր մասին»,-BBC-ն մեջբերում է Մաքքարթիի խոսքը, ով նշել է, որ իր մայրն ակտիվ կենսակերպ էր վարում մինչեւ իր մահը:

Ջոնսը, որն անցյալում կանանց համար գլխարկների արտադրության ֆաբրիկայի սեփականատեր էր, թագավորության ամենածեր կնոջ կարգավիճակն ստացել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսին 114 տարեկանում կյանքից հեռացավ Օլիվ Բորը: oldestinbritain.com կայքի տվյալներով՝ այժմ Մեծ Բրիտանիայի գլխավոր երկարակյացը համարվում է 111-ամյա Դորոթի Փեյնը՝ Քենթի կոմսությունից: Փոխերեցի դուստր Գրեյս Ջոնսը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 16-ին: 1933 թվականին ամուսնանալով ինժեներ Ռոդերիկ Ջոնսի հետ, նա ամուսնու հետ միասին ապրել է 53 տարի՝ մինչեւ 1986 թվականին նրա մահանալը:

Իր հարցազրույցներից մեկում Գրեյս Ջոնսն այն ենթադրությունն է արել, որ իրեն այսքան երկար ապրել օգնել է վիսկիի չափավոր գործածումը: Նա հիշում է, որ 50 տարեկանից հետո ինքն սկսել է քնելուց առաջ ամեն օր մեկական կում ածիկի վիսկի խմել: Նա նաեւ նշել է, որ ջանում է ոչ մի բանի համար չանհանգստանալ, քանի որ, իր կարծիքով, դա ամենավատ բանն է, որը կարող է անել մարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները