Եվրամիությունում էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել

17:42   16 Հունիս 2019    155

Եվրամիությունում հուլիսի 1-ից գործողության մեջ է մտնում այն օրենքը, որն էլեկտրամոբիլներին պարտավորեցնում է շարժվելիս ձայներ հանել:

Այդ միջոցը, ինչպես հաղորդել է «ԵվրոՊուլսը», միտված է վտանգից պաշտպանելու հեծանվորդներին եւ հետիոտներին։ Այժմ ժամում մինչեւ 20 կիլոմետր արագության դեպքում էլեկտրամոբիլներն ընթանում են գործնականում անաղմուկ, չէ որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեծ Բրիտանիայի ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն է ցույց տալիս կույրերին եւ թույլ տեսնող մարդկանց՝ տրամադրելով ուղեկցող շներ եւ վերականգնողական ծառայություններ, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների անիվների տակ:

Այժմ էլեկտրամոբիլների վրա, որոնք կվաճառվեն Եվրամիությունում, կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք է փոխվեն կախված արագությունից. որքան արագ է ընթանում էեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր է ազդանշանը: Ձայնի ենթադրվող ուժգնությունը շուրջ 56 դեցիբել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները