Նեթանյահուի կինը տուգանքի է դատապարտվել ռեստորանային սնունդ պատվիրելու համար

18:05   16 Հունիս 2019    153

Երուսաղեմի դատարանը Իսրայելի վարչապետի կնոջը՝ Սառա Նեթանյահուին տուգանքի է դատապարտել ռեստորաններից պատվիրված սննդամթերքի համար բյուջեից վճարելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kan TV»-ին, դատական լսումները ընթացել են չորս տարի, Նեթանյահուն գործարք է կնքել հետաքննության հետ: Մեղքը ճանաչելու դիմաց նրան ներկայացված խարդախության մեղադրանքը վերադասակարգվել է որպես «այլ անձի սխալի կանխամտածված օգտագործում»:

Երկրի բյուջե կվերադարձվի մոտ 15 հազար դոլար:

Բացի դրանից, Սառա Նեթանյահունի անձնական գործում դատվածության մասին նշում կհայտնվի և պետության կողմից ևս 175 հազար շեկելի գանձման սպառնալիք՝ վարչական վարույթի շրջանակում:

Սառա Նեթանյահուի իրավաբանական հետապնդման հիմք են հանդիսացել կառավարության ղեկավարի նստավայրի համար ռեստորանային սննդի և հասարակական սննդի այլ ծառայությունների պատվերները՝ այնտեղ հաստիքային խոհարարի և այլ սպասարկող անձնակազմի առկայությքան դեպքում: Հետաքննությունը վնասը շուրջ 100 հազար դոլար է գնահատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները