ԱՄՆ-ում Թրամփի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվել

19:09   16 Հունիս 2019    178

Հունիսի 15-ին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցը դիտարկելու պահանջով բողոքի համազգային ակցիա է իրականացվել:

Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 100 քաղաք և բնակավայր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի չէ, թե որքան մարդ է մասնակցել ակցիային: Խոշոր ակցիաներ են իրականացվել Բոսթոն, Լոս Անջելես և Դեթրոյթ քաղաքներում, իսկ Նյու Յորքում ակտիվիստները հավաքվել են Գերագույն դատարանի շենքի առջև և պահանջել «պատասխանատվության ենթարկել նախագահին»:

Ակցիայի հիմնական պատճառներից մեկը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին գործի հետաքննության արդյունքում արված եզրակացություններն են, ինչպես նաև դեմոկրատ սենատորներ Էլիզաբեթ Ուորրենի և Քրիստեն Ջիլիբրանդի արձագանքն այդ երզակացություններին:

Սենատորների համոզմամբ, որոնք միացել են 2020թ.-ի նախագահական մրցապայքարին, հատուկ դատախազի զեկույցը և Թրամփի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է քաղաքական մրցապայքարում ընդունել երկրների օգնություն, նրա մեղքի ապացույցն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները