Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը 83 երեխայի մահվան պատճառ է դարձել

19:27   16 Հունիս 2019    150

Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի Մուզաֆֆարպուր շրջանում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը 83-ի է հասել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր մահացության 50 դեպքի մասին, գրում է Times of India պարբերականը:

Հաղորդվում է, որ սուր ուղեղաբորբի համաճարակի բռնկման պատճառը անոմալ շոգ եղանակն ու խոնավությունն են: Զոհերը հիմնականում 1-9 տարեկան են: Եվս 108 երեխա բուժում է ստանում տեղի հիվանդանոցներում:

Հայտնի է, որ վերջին մի քանի շաբաթներին Բիհար նահանգում պահպանվում է տարվա այս շրջանի համար անոմալ շոգ եղանակը. ջերմաստիճանի սյունը չի իջնում 40 աստիճանից, մինչդեռ մայրաքաղաք Նյու Դելիում հունիսի 10-ին անգամ 50 աստիճան շոգ է գրանցվել, որը քաղաքի պատմության մեջ եղանակային ամենաբարձր ցուցանիշն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները