Ֆրանսիայում հազարավոր լիտր կոնյակ է այրվել

19:31   16 Հունիս 2019    122

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 15-ին, ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում հրդեհվել է կոնյակի մառանը, որտեղ 250 հազար լիտր բարձրորակ խմիչք էր պահվում:

Հրդեհը սկսվել է ֆոտոգալվանային վահանակներից և տարածվել գինու նկուղի, հարակից տան և խորդանոցի վրա:

Փրկարարները կարողացել են վերահսկել հրդեհը և փրկել մոտակայքում գտնվող լիկյորի-օղու գործարանը և տասնյակ գյուղատնտեսական մեքենաներ:

Հրդեհի մարման ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ստիպված են եղել կտրել էլեկտրահաղորդման 20 հազար վոլտանոց գիծը:

Հրշեջներն ամբողջ գիշեր հսկել են դեպքի վայրը, քանի որ մառանում մնացած քիչ քանակությամբ ալկոհոլը կարող էր նոր բռնկման պատճառ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները