«G20»-ի էներգետիկայի նախարարներին մտահոգում է լցանավերի վրա հարձակումները

19:40   16 Հունիս 2019    164

«G20»-ի էներգետիկայի նախարարներին մտահոգում է Պարսից ծոցի շրջանում նավթային լցանավերի վրա հարձակումները:

Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել նավթի համաշխարհային շուկան կայունացնելու ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր ամենակարեւոր որոշումն այն է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատենք էներգետիկայի տեսանկյունից վերջերս տեղի ունեցած դեպքերը հաղթահարելու համար»,- Ճապոնիայում «G20»-ի գագաթնաժողովի շրջանակներում էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ճապոնիայի արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: G20  


Վերնագիրի այլ պիտակները