Թրամփը կքննարկի մարդու իրավունքները Սի Ցզինպինի հետ

20:27   16 Հունիս 2019    195

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ կքննարկի Հոնկոնգում մարդու իրավունքների վիճակը G20 գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները անպայման կբարձրացնեն մարդու իրավունքների հարցը, եթե նրանք հանդիպեն:

Մինչ այդ Թրամփը նշել է, որ քաղաքական գործիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում, G20 գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպումը որևէ նշանակություն չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները