Ավստրալացիներին հում հավի մսով բուրգերներ են վաճառել

20:33   16 Հունիս 2019    185

Ավստրալացիների ընտանիքին հում հավի մսով բուրգերներ են վաճառել McDonald’s արագ սննդի ռեստորաններից մեկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տուժող Ջոզեֆ Քիմը պատմել է Facebook-ի իր էջում:

Տղամարդը հաղորդել է, որ զբաղվածության հետևանքով չի կարողացել դուրս գալ աշխատավայրից և դստերը խնդրել է իր համար սնունդ բերել: Աղջիկն ամբողջ ընտանիքի համար բուրգերներ է գնել Գոլդ-Քոսթ քաղաքի արվարձանում գտնվող ռեստորանից և մեկնել: Քիմը զարմացել է, որ փաթեթում բոլոր բաղադրիչներ առանձին են եղել, բայց քանի որ շատ քաղցած է եղել հավաքել է բուրգերը և սկսել ուտել:

Քիմը ուտելու ընթացքում տարօրինակ փափուկ բան է զգացել և ստուգելով բուրգերը պարզել է, որ հավի կոտլետը ոչ թե վատ է պատրաստված, այլ ամբողջովին հում է:

Երբ նա զանգահարել է ընտանիքի անդամներին, պարզվել է, որ կնոջ բուրգերի կոտլետը ևս հում է եղել: «Բարեբախտաբար, նա ոչ մի կտոր չէր կերել (…) Վատագույն դեպքում իմ ողջ ընտանիքը կարող էր մահանալ: Ես կարդացել եմ սալմոնելոզի մասին»,- նշել է տղամարդը:

Տեղի ունեցածից հետո նա գնացել է անորակ սնունդ տրամադրած McDonald’s: Տղամարդու խոսքերով, մենեջերի օգնականը փորձել է զգուշորեն վերցնել խնդրահարույց բուրգերը և ոչ մի չի կոնտակտային տվյալներ չի ցանկացել տրամադրել:

Նրա խոսքերով, McDonald’s-ն այդպես էլ պաշտոնական ներողություն չի խնդրել կատարվածի համար: Միևնույն ժամանակ Daily Mail-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրել է, որ ընկերությունն իր ափսոսանքն է հայտնել կատարվածի համար: McDonald’s-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքննություն է ընթանում, և ցանցը շատ լուրջ է վերաբերում իր արտադրանքի անվտանգությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները