Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ կազմակերպման մասին

20:43   16 Հունիս 2019    156

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կարող է շատ արագ նախապատրաստվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են կազմակերպվել երկրների ղեկավարների թիմերի կողմից նույնիսկ գագաթնաժողովից անմիջապես առաջ:

«Միևնույն ժամանակ խոսելով հանդիպման մասին՝ Թրամփն, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել «ոտքի վրա» շփումը», - նշել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում: Նա հավելել է, որ այդկերպ հնարավոր չի լինի քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները