Uber-ը օդային տաքսի կթողարկի

21:13   17 Հունիս 2019    243

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC »-ին, Ամերիկյան Uber ընկերությունը նախատեսում է Ավստրալիայում ավիատաքսիների ծառայություն մատուցել:

Ծառայությունը, որը կոչվում է Uber Air, առաջիկա տարիներին կմեկնարկի Դալաս (Տեխաս) և Լոս Անջելես (Կալիֆոռնիա) ամերիկյան քաղաքներում: Օդային տաքսին, ըստ գաղափարի, ուղղահայաց թռիչքով և վայրէջքի համակարգով տրանսպորտային միջոց կլինի: Դրանք օդ կբարձրանան պրոպելլերներով:

ABC-ի փոխանցմամբ, Ավստրալիայի Մելբուրն քաղաքում Uber Air-ի օգտագործմամբ առևտրային առաքումների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականին:

Միևնույն ժամանակ առաջին փորձնական թռիչքները կարող են սկսվել 2020 թ.:

Hayatsk.info

Հեշթեգներ: Uber  


Վերնագիրի այլ պիտակները