Բրիտանացիների վերաբերմունքը Բորիս Ջոնսոնի հանդեպ՝ ըստ հարցման արդյունքի

21:51   16 Հունիս 2019    172

Մեծ Բրիտանիայի բնակիչները համարում են, որ նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը պահպանողական կուսակցության ղեկավարի, ինչպես նաև երկրի վարչապետի պաշտոնի ամենաուժեղ թեկնածուն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով հարցման արդյունքների վրա:

Հետազոտության համաձայն, բրիտանացիների 47%-ը կարծում է, որ Ջոնսոնն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկարողանա հաղթել լեյբորիստներին, ինչպեսև «Բրեքսիթ»-ի կուսակցությանը:

Միևնույն ժամանակ հարցվածների 2%-ը համաձայն չէ այդ կարծիքի հետ, իսկ արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի գլխավորությամբ պահպանողական կուսակցության հաջողությունը գնահատվում է ընդամենը 15%:

Բացի այդ, երկրի բնակչության 30% -ը համարում է, որ Ջոնսոնը լավագույնն է Brexit-ի իրականացման և խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար: Այս հարցում այլ թեկնածուներ արժանացել են հարցվածների միայն 7% -ի հավանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները