Դատարանը մեղադրական որոշում է կայացրել վարչապետի տիկնոջ առնչությամբ

09:23   17 Հունիս 2019    149

Իսրայելի դատարանը որոշում է կայացրել այդ երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուի տիկնոջ՝ Սառա Նեթանյահուի՝ ավելորդ ծախսեր եւ վատնում կատարելու առնչությամբ հարուցված գործի հետ կապված։

Ըստ դատարանի վճռի, Սառա Նեթանյահուն մեղավոր է ճանաչվել պետական միջոցների աննպատակային օգտագործման համար։ Խոսքը 100 հազար դոլարի սննդի պատվերների մասին է, որը կատարել է վարչապետի տիկինը, սակայն դատարանը գտել է, որ քանի որ պետության կողմից նրան հատկացված է եղել խոհանոցի օգնական, ապա նման պատվեր կատարելը ավելորդ ճոխություն է եղել։

Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։ Ըստ հրապարակման, Սառա Նեթանյահուն գործարքի է գնացել քննության հետ եւ խոստովանել է, որ միտումնավոր օգտագործել է այլ անձի կատարած սխալը։ Արդյունքում մեղադրանքը վերաորակավորվել է եւ մեղմացվել, քանի որ նախնական փուլում մեղադրանքը ձեւակերպված էր անօրինական հարստացման, շորթման եւ հանրային վստահության չարաշահման հատկանիշներով։

Արդյունքում Իսրայելի վարչապետի տիկինը կվճարի տուգանք 55 հազար շեքելի չափով, որը կազմում է 15 հազար դոլար ինչպես նաեւ նրա կենսագրականում կամրագրվի, որ ունի դատվածություն։ Միաժամանակ նաեւ պետությունը կարող է դատի տալ եւ քաղաքացիական հայցի շրջանակում Սառա Նեթանյահուին ստիպել վճարել եւս 175 հազար շեքել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները