ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում

12:09   17 Հունիս 2019    122

ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում:

Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել Է եվրոպական երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Polskie Radio-ի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք համաձայնության եկանք ԱՄՆ-ի զորքերի դիվիզիոնի հրամանատարության ներկայության շուրջը: Դա կլինի այն հրամանատարությունը, որին կենթարկվեն ամերիկյան զորքերը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում»,- ասել Է Բլաշչակը:

Նա նշել Է, որ հանրապետությունում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայման վերաբերյալ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում Է վեց կետի ստեղծում, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկացի զինծառայողները:

«Համաձայնագրի շրջանակներում մենք համաձայնության եկանք այն բանի շուրջը, որ Լեհաստանում կլինի վեց այդպիսի կետ, որտեղ կգտնվեն ստորաբաժանումները»,- ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները