Հնդկաստանը սկսել է առեւտրային պատերազմ ընդդեմ ԱՄՆ-ի

12:44   17 Հունիս 2019    362

Հնդկաստանը, ինչպես որ խոստացել էր, հավելյալ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 28 անուն ապրանքների համար։

Այս մասին հայտնում է Gazette of India-ն։ Փաստաթուղթը պատրաստել է Հնդկաստանի Ֆինանսների նախարարությունը։ Մաքսատուրքերը սկսել են գործել արդեն հունիսի 16-ից։ Խոսքը այնպիսի ապրանքների մասին է, ինչպիսիք են՝ խնձորը, հունական ընկույզը եւ այլն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր զրկել Հնդկաստանին ու Թուրքիային առեւտրային արտոնություններից։

Եթե Թուրքիայի մասով հիմնավորումն այն էր, որ Թուրքիան արդեն հզոր պետություն է դարձել եւ արտոնյալ առեւտրի կարիք չունի, ապա Հնդկաստանի դեպքում Սպիտակ տան ղեկավարը պատճառաբանել էր, որ Նյու-Դելին չի կարողացել երաշխավորել հավասար առեւտրային, մրցակցային պայմաններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները