ԱՄՆ-ը կհետաձգի «դարի գործարքի» հրապարակումը

13:46   17 Հունիս 2019    130

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի խնդրով հատուկ դեսպանորդ Ջեյսոն Գրինբլաթին:

Այս որոշման պատճառ են դարձել Իսրայելի ներքաղաքական գործընթացները: Միացյալ Նահանգները պատրաստվում էր գործարքի մանրամասնությունները հրապարակել ամառվա ընթացքում, բայց հրեական պետության վարչապետին չհաջողվեց կառավարող կոալիցիա ձեւավորել մայիսին, եւ երկրի խորհրդարանին վերընտրություններ են սպասում:

Այդ կապակցությամբ հաշտեցման ծրագիրը կսպասի նոր կառավարությանը, որը կհայտնվի նոյեմբերին: Մինչ այդ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի նախընտրական արշավն արդեն լիովին ծավալված կլինի, սակայն, Գրինբլաթի խոսքով, դա խնդիր չի դառնա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները