Իլոն Մասկը ջնջել է Twitter-ի իր աքաունթը

21:55   18 Հուլիս 2019    178

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ջնջել է Twitter-ի իր աքաունթը։

«Հենց նոր ջնջեցի Twitter-ի իմ աքաունթը»,- գրել է Մասկը սոցցանցում՝ Daddy DotCom մականվամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երիտասարդ միլիարդատիրոջ այս հայտարարությունն իսկական փոթորիկ է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Գրառմանն ավելի քան 73 հազար մարդ է արձագանքել։

Օգտատերերից ոմանք Մասկին համոզել են չանել դա, մյուսները պարզապես տխուր մեմեր են հրապարակել, իսկ մեկն անգամ խնդրել է Մասկին չջնջել աքաունթը և վաճառել այն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները