Զելենսկու վարչակազմը պլանավորում է տեղափոխվել «ապակե» պաշտոնատեղի

14:35   17 Հունիս 2019    122

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պլանավորում է տեղափոխվել ապակե պատերով նոր պաշտոնատեղի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է վարչակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:

Ավելի վաղ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Կոստյուկը հայտարարել էր, որ Զելենսկու շրջապատում գրասենյակ են փնտրում Կիևի կենտրոնի Բանկովայա փողոցից վարչակազմի տեղափոխման համար: «Մենք պլանավորում ենք տեղափոխվել մի այլ շենք, և այնտեղ իրոք ապակե պատեր կլինեն, այնտեղ կլինի open space, այնտեղ կլինեն աշխատանքային խմբեր, և այնտեղ կլինի շփման համար բաց տարածք, որտեղ կարող է մտնել հասարակ ուկրաինացին, որոշակի մաս, և տեսնել, որ դա ինչ-որ դոմինանտ չէ, դրանք ինչ-որ երկնաբնակներ չեն, այլ սովորական ուկրաինացի քաղաքացիներ, որոնց ժողովուրդը ժամանակավոր աշխատանքի է վերցրել»,- հայտարարել է Բոգդանը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Բացի դրանից, Բոգդանը չի բացառել, որ վարչակազմի ներկայիս շենքը կարող է վերափոխվել թանգարանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները