Թրամփը ABC-ին հարցազրույց տալու ժամանակ Օվալաձև աշխատասենյակից վռնդել է հազացող Միք Մալվեյնին

14:53   17 Հունիս 2019    183

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily News»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում ABC-ին հարցազրույց տալու ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Միք Մալվեյնին խնդրել է դուրս գալ:

Այս անհարմար պահը տեղի է ունեցել Թրամփի հեռուստաալիքի թղթակից Ստեաֆանոպուլոսին տված հատուկ հարցազրույցի ժամանակ, որը նախագահին հարցեր էր ուղղում Մյուլերի ռուսական հետաքննության, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Թրամփի նվազած վարկանիշի հետ կապված:

Այն պահին, երբ Թրամփը ներկայացրել է իր ֆինանասական հաշվետվությունը ի պատասխան այն հարցին, արդյոք նա բանակցություններ վարել է Մոսկվայում աշտարակի շինարարության մասին, տեսախցիկի այն կողմում, լսվել է ինչ-որ մեկի հազը:

Նյարդայնացած նախագահն ասել է. «Եկեք վերջ տանք սրան: Նա հազում է իմ պատասխանի ժամանակ: Դա ինձ դուր չի գալիս: Դուք գիտեք, որ դա ինձ դուր չի գալիս»:

«Բայց նա ձեր աշխատակազմի ղեկավարն է»,- ասել է Ստեաֆանոպուլոսը:

«Եթե դուք պաստրաստվում եք հազալ, խնդրում եմ դուրս եկեք սենյակից: Դուք չեք կարող ուղղակի հազալ: Աստված իմ, Աստված իմ»,- Մալվեյնին ասել է նյարդայնացած նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները