Թրամփը ոչինչ չի արել միջուկային գործարքի համար. Ահմադինեժադ

15:52   17 Հունիս 2019    180

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչինչ չի արել միջուկային գործարքի համար, որպեսզի Թեհրանին պայմաններ թելադրի:

Նման կարծիք Hayatsk.info-ի հետ զրույցում հայտնել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը (2005 – 2013 թթ.):

«Եկել է մարդ` մի կառավարությամբ, որը ճնշմամբ է զբաղվում, օրենք է խախտում, իսկ հիմա ասում է, որ կչեղարկի պատժամիջոցները, միայն թե զիջման գնացեք:

Նա անձամբ ինչ-որ մի բան արե՞լ է գործարքի համար»,- ասել է նա` պատասխանելով հարցին` պատրաստ կլինե՞ն իրանցիները խոսել Իրանի միջուկային ծրագրի մասին, եթե ԱՄՆ-ը վերադառնա գործարքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները