Սի Ցզինպինը պետական այցով կուղևորվի ԿԺԴՀ. Սինհուա

17:30   17 Հունիս 2019    142

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

«Սի Ցզինպինը պետական այցով Փհենյան կայցելի ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով»,-գործակալությունը մեջբերում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Հու Չժաոմինի խոսքը:

Այդ բաժնի ղեկավար Սուն Տաոյի խոսքով՝ այցը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակին եւ «հսկայական նշանակություն կունենա փոխադարձ կապերի հետագա զարգացման համար»:

Նա նաեւ հիշեցրել է, որ Պեկինը վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ է պետության ղեկավարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկում Փհենյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները