Ալբանիայում սկսվել է նախագահի պաշտոնազրկման գործընթացը

18:24   17 Հունիս 2019    127

Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել է խորհրդարանի մարմիններին:

Այդ մասին հայտնել է Ալբանիայի հեռագրական գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա տվյալներով՝ պետության գործող ղեկավարի պաշտոնաթողության պահանջագրին արդեն ստորագրել է 55 պատգամավոր, ինչը 20 ձայնով գերազանցում է օրենքով սահմանված ստորագրությունների թվաքանակը, որոնք անհրաժեշտ են ընթացակարգը գործի դնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները