Նեթանյահուն համաշխարհային տերություններին կոչ է արել շտապ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

19:03   17 Հունիս 2019    165

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել համաշխարհային տերություններին անհապաղ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե այդ երկիրը գերազանցի հարստացված ուրանի ստացման շեմը։

«Եթե Իրանը կատարի իր ներկա սպառնալիքները եւ խախտի միջուկային գործարքը, միջազգային հանրությունը ստիպված կլինի անհապաղ ներդնել նախապես սահմանված պատժամիջոցների մեխանիզմը, որոնք կոչվում են «ակնթարթային պատժամիջոցներ»,- ասել է նա։ «Ցանկացած պարագայում Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»,- ավելացրել է Նեթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները