Թրամփը ժողովրդականության ցուցանիշով ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցներին

19:18   17 Հունիս 2019    149

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում:

Այդ մասին վկայում են հարցման՝ հունիսի 16-ին հրապարակված արդյունքները, որը Fox News հեռուստաալիքն անցկացրել է հունիսի 9-ից մինչեւ 12-ը ներառյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ գնահատումների համաձայն, ներկայում դեմոկրատներից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հավակնորդ քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները