Աճպարարը փորձել է կրկնել Հուդինիի հնարքը և անհետացել է

19:24   17 Հունիս 2019    165

Հայտնի հնդիկ իլյուզիոնիստ Չանչալ Լահիրին անհետ կորել է գետում, երբ փորձել է կրկնել Հարրի Հուդինիի հայտնի հնարքը:

Լահիրին, որ նաև հայտնի է որպես Հրաշագործ Մանդրեյք, շղթայված է եղել և վեց կողպեքով փակված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան այդ վիճակով նավակից իջեցրել են Հուգլի գետը: Նախատեսված էր, որ նա կարող էր ազատվել կապանքներից և ջրի երես դուրս գալ: Հնարքի անցկացման վայրում մարդկանց բազմություն է հավաքվել։

Երբ աճպարարը ջրից դուրս չի եկել, նրանք ոստիկանություն են կանչել։


Hayatsk.info


Աշխարհ,

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները