G20-ի մասնակիցները կպայքարեն օվկիանոսը հեղեղած պլաստիկի դեմ

19:54   17 Հունիս 2019    212

Երեկ Ճապոնիայում կայացած G20-ի հանդիպման ժամանակ առաջին անգամ համաձայնագիր է կնքվել օվկիանոս լցված պլաստիկի դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ:

«Համաձայնագրում ամրագրված են պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարի ընդհանուր դրույթները»,- հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Յեսիակի Հարադան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ ձևակերպումներ «լղոզված են», ու այդ պահանջների կատարումը պետք է կյանքի կոչվի կամավորության սկզբունքով: Կան նաև կոնկրետ քայլեր՝ աջակցել նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, կատարելագործել դիտարկումներն ու հսկողությունը: Տարին մեկ անգամ G20-ի երկրները պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչպես են պայքարում պլաստիկե աղտոտվածության դեմ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները