ԵՄ-ն հույս ունի, որ Իրանը կշարունակի կատարել միջուկային գործարքի պարտավորությունները. Մոգերինի

20:37   17 Հունիս 2019    157

Եվրամիությունը հուսով է, որ Իրանը կշարունակի կատարել միջուկային գործարքի մասով իր պարտավորությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ավարտին հայտնել է Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Գործարքի իրականացման շուրջ մեր գնահատականը երբեք չի հիմնվել, չի հիմնվում և չի հիմնվի հայտարարությունների վրա, այն հիմնված է միայն ՄԱԳԱՏԷ-ի և դրա զեկույցների վրա: Մենք մեր գնահատականը ձևավորում ենք` ելնելով փաստերից, վավերացված մեխանիզմից»,- ասել է Մոգերինին:

Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր հարստացված ուրանի և ծանր ջրի պահպանման վերաբերյալ գործարքով համաձայնեցված սահմանափակումների գերազանցման հնարավորության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները