Ռոհանին զգուշացրել է միջուկային համաձայնագրի տապալման մասին

20:48   17 Հունիս 2019    223

Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է միջուկային համաձայնագրի տապալման մասին՝ եվրոպական երկրներին կոչ անելով գործարքը պահպանելու համար իրականացնել իրենց պարտավորությունները:

Իրանում Ֆրանսիայի նոր դեսպան Ֆիլիպ Տիբոյի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին նշել է, որ ներկայիս վիճակը ճգնաժամային է, եւ Ֆրանսիան ու համաձայնագրի մյուս մասնակիցները սահմանափակ հնարավորություն ունեն՝ իրենց պատմական դերը խաղալու գործարքի պահպանման գործում:

«Կասկած չկա, որ համաձայնագրի կործանումը վնաս կբերի Իրանին, Ֆրանսիային, տարածաշրջանին եւ ողջ աշխարհին»,- նշել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ դեղորայքի եւ բժշկական սարքավորումների ներմուծման հարցերը, օդանավերի համար պահեստամասերը, սննդի առեւտուրը դուրս են համաձայնագրի շրջանակներից եւ նույնիսկ երկկողմ հարաբերություններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները