Ալլա Պուգաչովան իր ապագա գերեզմանի համար հողակտոր է գնել

22:13   17 Հունիս 2019    692

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան Կուզմինյան գերեզմանատանը սեփական շիրիմի համար հողակտոր է գնել:

Նա որոշել է, որ իր վերջին հանգրվանը կլինի հանգուցյալ եղբոր կողքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերեզմանի կառուցման համար նա արդեն մասնագետներ է վարձել: Ռուսական էստրադայի պրիմադոննան ցանկանում է ընտանեկան դամբարան կառուցել, որտեղ ընտանեկան զինանշան կամ անվանագիր կլինի, ինչպես նրա դղյակի ճակատամասում:

Հայտնի է, որ Պուգաչովան իր ապագա գերեզմանի մասին հոգացող առաջին աստղը չէ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, օրինակ, դեռևս կենդանության օրոք ապագա գերեզմանի համար տարածք էր գնել:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին լրացել է Պուգաչովայի 70-ամյակը, ինչի առթիվ նա Կրեմլյան պալատում հոբելյանական համերգով է հանդես եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները