Իրանի հետ պատերազմելու ախորժակ չունենք. Նենսի Փելոսի

22:36   17 Հունիս 2019    217

Իրանի հետ պատերազմելու ախորժակ չունենք:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցա զրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պատերազմելու ախորժակ բացարձակապես չունենք»,- ասել է նա՝ հարց ուղղելով, թե ինչու նախագահ Թրամփը հրաժարվեց իրանական համաձայնագրից:

«Ո՞րն էր նման որոշման տրամաբանությունը՝ բացի այն մեկից, որ այն համաձայնեցվել էր Օբամայի կողմից»,- նշել է նա:

Նշենք, որ Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում լարվածությունն ուժգնացել էր նախորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանին մեղադրեց Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները