Երկրի բնակչությունը 2050 թվականին կհասնի 9,7 միլիարդի. ՄԱԿ

09:36   18 Հունիս 2019    334

Երկրի բնակչությունը ծերանում է եւ աճում է դանդաղ տեմպերով, սակայն ակնկալվում է, որ մարդկանց թիվը 2050 թվականին կհասնի 9,7 միլիարդի:

Նման տվյալներ է մեջբերում ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ 9 երկիր պատասխանատու կլինի բնակչության կանխատեսելի աճի կեսից ավելիի համար: Մասնավորապես, դրանք են՝ Հնդկաստան, Պակիստան, Նիգերիա, Կոնգո, Եթովպիա, Տանզանիա, Ինդոնեզիա, Եգպիտոս եւ ԱՄՆ:

Համաձայն զեկույցի՝ աշխարհի բնակչությունը ծերանում է կյանքի տեւողության մեծացման եւ ծնելիության մակարդակից նվազեցման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները