ԱՄՆ-ը պատրաստվում է դիմակայել Չինաստանին ռոբոտացված դրոններով

10:02   18 Հունիս 2019    396

ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայության ռազմական փորձագետ Ռոնալդ O’Ռուրկը հունիսյան զեկույցում նշել է, որ ամերիկյան կողմն աշխատում է նավատորմի ստեղծման վրա, որը զինված հակամարտության դեպքում կկարողանա «կլանել չինական հրթիռների հարձակումները» և արագորեն պատասխան հարված հասցնել:

Ինչպես նշվում է, նոր հայեցակարգը ենթադրում է բազմաթիվ ինքնակառավարվող ռոբոտացված նավերի ստեղծում, բավականաչափ էժան, կարճ ժամանակում բազմաթիվ նման նավեր կառուցելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանք հագեցած կլինեն ուղղորդված էներգետիկ զենքով, հիպերձայնային զենքով, արհեստական բանականությամբ, ինչպես նաև կկարողանան տվյալների մեծ ծավալ վերլուծել: O’Ռուրկի խոսքերով, դրանք նոր ռազմական մարտահրավերների, հատկապես ՉԺՀ-ից, պատասխանը կդառնան:

Նման ռազմանավերը հարմար կլինեն երկարատև «ձանձրալի, կեղտոտ և վտանգավոր» առաքելությունների համար: Միևնույն ժամանակ մինչև 2024 թ.-ը նախագծի վրա նախատեսվում է 4.5 մլրդ դոլար ծախսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները