Ղազախստանում հետընտրական ցույցերի ժամանակ ավելի քան 300 ոստիկան է տուժել. երկրի ՆԳՆ

10:29   18 Հունիս 2019    382

Ղազախստանում չարտոնված հետընտրական ցույցերի ժամանակ 300 ոստիկան է տուժել, որից 6-ը հոսպիտալացվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:

«Ոստիկանության ավելի քան 300 աշխատակից մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից 6-ը հիվանդանոցում է: Խոսքը հունիսի 9-ի, 10-ի և 11-ի ցույցերի մասին է: Իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել, նրանց խոչընդոտող գործոններ են եղել: Լուսանկարներում և տեսանյութերում տեսել եք՝ ինչպես են հարձակվում ոստիկանների վրա, ոտքերով խփում վահաններին, քաշքշում, ծեծում»,- ասել է Տուրգումբաևը լրագրողներին:

Նրա խոսքով՝ ոստիկաններին մարմնական վնասվածքներ են հասցվել փայտերով, քարերով, մետաղյա ամրաններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները