Պաշտպանության նախարար. Զենքի եւ տեխնիկայի 90 տոկոսը նոր է

10:44   18 Հունիս 2019    871

Բանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են հաջողությամբ:

Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը նշել է, որ բանակի զարգացումը ակնհայտ է. «Բարեփոխումների հիմնական նպատակն է ռազմական ենթակառուցվածքների բարելավումը եւ ժամանակակից զենք ձեռք բերելը: Հասարակությունը տեղեկացված է ստացված նոր զենքի մասին: Շքերթի ժամանակ ներկայացված զենքի եւ տեխնիկայի մոտ 90 տոկոսը նոր էին:

Այնտեղ բոլոր զենքերը չեն ցուցադրվել, գաղտնիության տեսանկյունից: Հայտնի է, որ մենք պատերազմական վիճակում ենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները