Թրամփը խոստացել Է հաջորդ շաբաթ միգրանտների զանգվածային արտաքսում սկսել

11:11   18 Հունիս 2019    373

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր անօրինական օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ:

Նրանք կարտաքսվեն նույնքան արագ, որքան արագ եկել են»,- ասել Է նա: Թրամփը նաեւ գովել Է Մեքսիկայի որոշումը միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ եւ պատմել Է երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի շուրջը համաձայնագիր ստորագրելու Գվատեմալայի պատրաստակամության մասին:

Ըստ գնահատումների՝ 12 միլիոն ներգաղթյալներ, գլխավորապես Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից, Միացյալ Նահանգներում են գտնվում անօրինականորեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները