Մուհամեդ Մուրսիին հուղարկավորվել է Կահիրեում

12:07   18 Հունիս 2019    394

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին հունիսի 18-ին հողին Է հանձնվել Կահիրեի արեւելյան մասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Մուրսիի փաստաբանին:

2013 թվականին զինվորականների կողմից իշխանությունից հեռացված 68-ամյա Մուրսին մահացել Է հունիսի 17-ին լրտեսության գործով դատավարության ժամանակ:

«Նա հողին Է հանձնվել Կահիրեի արեւելյան մասի Մադինաթ Նասրի շրջանում իր ընտանիքի ներկայությամբ»,- գործակալությունը մեջբերել Է Մուրսիի փաստաբան Աբդել Մոնեյմ Աբդել Մաքսուդի խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մուհամեդ-Մուրսիի  


Վերնագիրի այլ պիտակները