Գուտերիշը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

12:14   18 Հունիս 2019    353

Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել Է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին: Հունիսի 18-ին տեքստն ընթերցել Է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ Է դնում մեր բուն գոյությունը եւ հավասար չափով վերաբերում Է ինչպես անվտանգության հարցերին, այնպես Էլ զարգացման հարցերին: Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ Է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե»,- ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում:

Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով Է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին: «ՄԱԿ-ի երկրների ղեկավարներին խնդրում եմ կոնկրետ պլաններ հնչեցնել այնտեղ: Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այդ խնդիրները»,- ընդգծել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերիշ  


Վերնագիրի այլ պիտակները