Մոսկվան Օմանի ծոցում միջադեպի խաղաղ հանգուցալուծման հույս ունի. Նարիշկին

12:22   18 Հունիս 2019    406

Մոսկվան հույս ունի, որ Օմանի ծոցում նավթատար նավերի հետ կապված իրավիճակը «թեժ» փուլի չի հասնի, միջադեպը հարկավոր է մանրակրկիտ հետաքննել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ակնկալում ենք, որ կոնֆլիկտը չի հասնի թեժ փուլի, նկատի ունեմ` ռազմական գործողությունների: Իրավիճակը պահանջում է մանրակրկիտ հետաքննության անցկացում և այդ վտանգավոր սադրանքի իրական հեղինակի բացահայտում»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նարիշկին  


Վերնագիրի այլ պիտակները