Չինաստանում երկրաշարժից տուժածների թիվը շարունակում է աճել

13:45   18 Հունիս 2019    242

Չինաստանի Սիչուան նահանգում գրանցված երկաշարժի հետևանքով վիրավորվել է 122 մարդ, 11 մարդ զոհվել է:

Ավելի վաղ հաղորդվում էր 75 տուժածի և 6 զոհի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսի 17-ին Սիչուան նահանգում գրանցվել էր միանգամից երկու երկրաշարժ: Սկզբում 6 բալ, իսկ 40 րոպե անց` 5,1 բալ ուժգնությամբ: Նշվում է, որ տուժածներերը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Սիչուան նահանգում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: 2008 թվականին այս շրջանում տեղի է ունեցել ամենաուժեղ տարերային աղետը` 8 բալ ուժգնությամբ:

Այդ ժամանակ մահացել կամ անհետ կորել է 87,150 մարդ, 274,000-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, միլիոնավոր մարդիկ մնացել են անտուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները