ԱՄՆ-ն լրացուցիչ զորք կուղարկի Մերձավոր Արևելք

13:57   18 Հունիս 2019    231

ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք` ի պատասխան Իրանի կողմից առկա «սպառնալիքի», որը, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար:

Գործակալությունը չի հստակեցնում: Պենտագոնն էլ հայտարարել է, որ ներկա պահին որևէ տեղեկություն չի կարող հաղորդել: Ավելի վաղ ԱՄՆ-ն նոր, գունավոր լուսանկարներ էր հրապարակել Օմանի նեղուցում գրանցված միջադեպի վերաբերյալ և շարունակել էր մեղադրել Իրանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ականակիր նավից է հարձակում տեղի ունեցել, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները