Բրազիլիայում թույլատրել են բանտարկել գեյերի նկատմամբ ատելության համար

14:08   18 Հունիս 2019    284

Բրազիլիայում, որտեղ այս ամսվա սկզբին բազմաթիվ զոհերով ՃՏՊ է տեղի ունեցել, հոմոֆոբիան քրեորեն պատժելի հանցագործություն է ճանաչվել, հետևաբար այժմ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված իրավունքների խախտման դեպքում այս երկրում հնարավոր է հայտնվել բանտում:

Համապատասխան որոշումն ընդունվել է երկրի դաշնային գերագույն դատարանի կողմից, հոմո և տրանսֆոբիայի քրեականացման հարցի քվեարկության արդյունքում. դատավորների մեծամասնությունը հանդես է եկել սեռական փոքրամասնությունների աջակցության օգտին:

Այսպիսով, գեյերի և լեսբուհիների միջազգային ասոցիացիայի տվյալներով, Բրազիլիան դարձել է մարդու իրավունքների համապատասխան նորմ ընդունած 43-րդ երկիրը:

Այժմ հոմոֆոբիան կհավասարեցվի ռասայական խտրականությանը և կկանխվի համապատասխան կարգով. սույն հոդվածի համաձայն որպես պատիժ կարող է մինչև հինգ տարվա ազատազրկում սահմանվել:

Բացառություն է արվել տաճարների համար, որոնց տարածքում թույլատրվել է գենդերային պրակտիկայի նկատմամբ անձնական բացասական վերաբերմունքն արտահայտել, միևնույն ժամանակ արգելելով նման նախապաշարմունքի քարոզումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները