Իրանը պատրաստ Է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռուհանի

14:23   18 Հունիս 2019    286

Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ Է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 18-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նոր թերմինալի բացման արարողությանը:

«Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ: Վերջ ի վերջո հաղթողը լինելու Է Իրանի ժողովուրդը, որովհետեւ մեր ընդդիմախոսներն ազգ չեն: Դա ոչ փորձառու քաղաքական գործիչների խումբ Է, չինովնիկների խումբ, այլ ոչ թե ամբողջ երկիր:

Մինչդեռ ամբողջ իրանական ազգն Է ներգրավված պայքարում»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը:

Նախագահը նշել Է, որ մի շարք երկրների ներկայիս հակաիրանական քաղաքականության նպատակն իրանցիների «հույսերը խորտակելն Է եւ կամքը կոտրելը»: «Նրանք դավեր են նյութում, բայց մեր ազգը չի կորցնի արժանապատվությունը:

Մենք ցանկանում ենք խափանել մեր հակառակորդի չար մտադրությունները: Մենք տեսնում ենք, որ մեզ վրա գործադրող ճնշումն ուժեղացել Է, բայց դրան մեր հակազդումն Էլ Է ուժգնացել»,-ասել Է նախագահը:

Նա նաեւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը խնդիրներ չունի օդանավակայաններն ու ինքնաթիռները անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ պահեստամասերով ապահովելու հարցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները