6 մլն դոլար. Ջեյմս Բոնդի Aston Martin DB5-ը կհանվի աճուրդի

14:31   18 Հունիս 2019    314

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրմամբ զբաղվող Aston Martin բրիտանական ընկերության DB5 մեքենան, որն օգտագործվել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմերից մեկում՝ «Գոլդֆինգեր»-ում, օգոստոսին կհանվի աճուրդի:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, նմուշի վաճառքով կզբաղվի RM Sotheby’s աճուրդի տունը:

Մեքենան ստեղծվել է 1965թ.: Aston Martin-ը «Գոլդֆինգեր» ֆիլմի համար այս մեքենայից երեք օրինակ է արտադրել, սակայն օգտագործվել է միայն այս մեկը:

Նախկինում փոխադրամիջոցն աճուրդում վաճառվել էր 2 090 000 դոլարով, ինչից հետո ամբողջովին վերանորոգվել է:

Այժմ փորձագետները կանխատեսում են, որ մեքենան կվաճառվի 6 մլն դոլարով:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյմս-Բոնդ  


Վերնագիրի այլ պիտակները