Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ Է զոհվել նավաբեկության հետեւանքով

14:37   18 Հունիս 2019    268

Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս մեկն անհայտ կորած Է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

Նավը հունիսի 17-ին շրջվել Է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ, ավելի վաղ տեղեկացվել Էր միջադեպի հետեւանքով երկու մարդու զոհվելու մասին: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել Է 39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում Է. դրան մասնակցում Է չորս ջրասուզորդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները