Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի գործերի նոր հավատարմատարը

14:44   18 Հունիս 2019    283

Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը ժամանել է Ուկրաինա։

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է դեսպան Ուիլյամ Թեյլորին, որն Ուկրաինա է վերադարձել որպես ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար:

Նա մեր թիմը ղեկավարելու է պատմական ընտրությունների եւ անցումային ժամանակաշրջանում»,-ասված է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանության՝ հունիսի 18-ին Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թեյլորն արդեն Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն զբաղեցրել է 2006-ից մինչեւ 2009 թվականը, իսկ վերջին նշանակումից առաջ ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտի գործադիր փոխնախագահն էր:

Դեսպանությունում նաեւ պարզաբանել են, որ Քրիստինա Քվինը, որը որպես ժամանակավոր հավատարմատար դեսպանությունը ղեկավարել է մայիսին դեսպան Մարի Յովանովիչի հետ կանչվելուց հետո, աշխատանքի կվերադառնա առաքելության փոխղեկավարի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները