Զելենսկին ակնկալում է Մերկելի աջակցությունը

15:17   18 Հունիս 2019    216

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները ձգտում են ամրապնդել հարաբերությունները ՄՎՖ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ակնկալում են Գերմանիայի աջակցությունը կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է Das Bild-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին:

Զելենսկին որպես Ուկրաինայի նախագահ հունիսի 18-ին առաջին անգամ կայցելի Բեռլին: Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչպես նաև հանդիպումներ Գերմանիայի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ:

«Մեր կարևորագույն նպատակն այժմ ՄՎՖ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ բարի հարաբերությունների խորացումն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ընդգծել է, որ ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը բարեփոխումների և տարածքային ամբողջականության պահպանման հարցերում:

Նա նաև հավելել է, որ Ուկրաինան վտանգ է տեսնում «Հյուսիսային հոսք-2»-ի կողմից, ինչը «վնաս կհասցնի Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան կտեսնի «զարգացման փուլում՝ որպես ԵՄ համարժեք անդամ» և խոստացել է ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները