Հոնկոնգի ղեկավարը հրաժարվել է պաշտոնաթող լինել զանգվածային բողոքներից հետո

15:30   18 Հունիս 2019    169

Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերրի Լամը նպատակահարմար Է համարում շարունակել աշխատանքն իր պաշտոնում, չնայած զանգվածային բողոքներին, որոնք սկսվել Էին ՉԺՀ արտահանձնման մասին ժողովրդականություն չվայելող օրինագիծն առաջ տանելու փորձից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել Է հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցում:

«Ես անձամբ մեծապես պատասխանատվություն եմ կրում ճգնաժամի համար: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում Հոնկոնգի բոլոր բնակիչներից»,- ասել Է նա: Լամն ընդունել Է իր կառավարության բացատրական աշխատանքի թերություններն օրինագծի բովանդակության վերաբերյալ, որը մեկնաբանվել Է ոչ միանշանակ եւ շատ վեճեր Է հարուցել: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ «հասարակության բոլոր խավերի մարդիկ կընդունեն մեր աշխատանքը եւ մեզ հնարավորություն կտան» լուծելու օրակարգում կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները:

Դրա հետ մեկտեղ Լամը չի հիշատակել վիճելի նորամուծությունից լիակատար եւ անդարձ կերպով հրաժարվելու հնարավորության մասին, ինչը պահանջում Էին ցուցարարները: Նա խոստացել Է սոսկ չվերադառնալ այդ հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այն բավարար մակարդակի հասարակական վստահություն չի ապահովել:

Ներկայում քաղաքում իրադրությունը հանգիստ Է: Հունիսի 18-ին գրեթե մեկշաբաթյա ընդմիջումից հետո աշխատանքն Է վերսկսել կառավարական համալիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները