Փարիզում աճուրդի ժամանակ կցուցադրվի ատրճանակը, որով Վան Գոգն ինքնասպան է եղել

16:13   18 Հունիս 2019    225

Լեֆոշե համակարգի ատրճանակը, որով, ենթադրաբար Վան Գոգն ինքնասպան է եղել(1853-1890), չորեքշաբթի կցուցադրվի Փարիզում աճուրդի ժամանակ, հաղորդում է Drouot աճուրդի տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժանգոտված զենքը հայտնաբերել են դաշտում, որտեղ կրակոցներ են կատարվել:

1890 թվականի մայիսին Վան Գոգն իր եղբոր՝ Տեոյի խորհրդով տեղափոխվել էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օվեր սյուր Ուազ կոմունա:

Այդ ժամանակ նկարչի հոգեկան վիճակը զգալիորեն վատթարացել էր, թեև հանգիստ ժամանակաշրջաններում նա կարող էր նկարն ամբողջ օրվա ընթացքում նկարել: Ողբերգությունը կատարվել էր տեղափոխվելուց մի քանի ամիս անց:

Հուլիսի 27-ին Վան Գոգը նկարչության պարագաներով ուղևորվել էր դաշտ՝ Օվեր սյուր Ուազ ամրոցից այն կողմ: Նա իր հետ վերցրել էր նաև ատրճանակ: Թե որտեղից էր նա այն ձեռք բերել, դեռևս անհայտ է մնում:

Ատրճանակը միանգամից չէր հայտնաբերվել: 1960 թվականին այն դաշտում գտել էր ֆերմերը: Նա այն փոխանցել էր զենքի ներկայիս սեփականատերերի ծնողներին:

Ատրճանակի վիճակը թույլ չի տալիս այն ճշգրիտ նույնականացնել, սակայն 2012-ին Օվեր սյուր Ուազից պատմաբան Ալեմ Ռոանը գիրք էր թողարկել, որում մանրամասն վերլուծել էր գտածոն և այն համեմատել արխիվների գրառումների հետ:

Նա նշել էր այդ տարիներին այդ մոդելի տարածվածության մասին, ինչպես նաև այն փաստը, որ միայն Lefaucheux 25F ատրճանակում էին օգտագործվում 7մմ տրամաչափի փամփուշտներ:

Ատրճանակը գնահատվում է 40-60 հազար եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները