Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը Վրաստանի առողջապահության նախարար է նշանակվել

17:02   18 Հունիս 2019    251

Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Էկա Տիկարաձեն:

Նրան լրատվամիջոցներին է ներկայացրել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փախստականների գործերով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նոր նախարարի ներկայացմանը ներկա է գտնվել նաև նախկին նախարար Դավիթ Սերգեենկոն, որն այդ պաշտոնը լքել է այսօր:

Տիկարաձեն մինչև նախարարների կաբինետի անդամ դառնալը եղել է Սաչխերեի հիվանդանոցի տնօրենը: Ինչպես նշում է աղբյուրը, նա հայտնի է որպես խոշոր ձեռնարկատեր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անձնական ատամնաբույժ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները