Ինչո՞ւ է Մերկելը ցնցվել Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ

20:12   18 Հունիս 2019    195

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ իր ցնցման պատճառը եղել է ջրազրկումը: Մի քանի բաժակ ջուր խմելով՝ նա ուշքի է եկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ Մերկելը սկսել է նկատելի դողալ եւ կծել շուրթերը՝ փորձելով վերահսկել վիճակը:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա լրագրողներին հայտնել է, որ արդեն լավ է զգում իրեն:

«3 բաժակ ջուր եմ խմել, եւ այժմ ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները